Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր վթար Դավիթաշենում. բախվել են շտապօգնության «Ֆորդն» ու «Հոնդան». վերջինիս վարորդը սթափ չի եղել. կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի  և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 49-ամյա Ալինա Հակոբջանյանը, 28-ամյա Վալտեր Հակոբյանը և Honda-ի ուղևորներ՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Հարությունյանը, 32-ամյա Ելենա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Ալեն Հարությունյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանն աշխատում է «Երևանի 1-03 շտապօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։ Նա լուսային ազդանշանները միացված վիճակում կանչի վայր մեկնելիս է եղել։ 2 վարորդները ենթարկվել են փորձաքննության. պարզվել է, որ շտապօգնության վարորդ Ա. Անտոնյանը եղել է սթափ, իսկ Honda-ի վարորդ Ա. Չիլինգարյանը՝ ոչ սթափ վիճակում։

[smartslider3 slider=87]