Search
Close this search box.

Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել

Razm.info-ի տեղեկացմամբ՝ հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Ռազմինֆոյին ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։