Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Մաշտոցի պողոտայում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,- գրել է Ահարոնյանը: