Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Պայթյուն Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում .կա պայմանական 6 տուժած. Հրդեհաշիջում-վարժանք

Սեպտեմբերի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:

Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ինչպես նաև ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներից բացի` ուսումնավարժությանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ, «Երևանգազ» ԳԳՄ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեկական վթարային խումբ:

Սցենարի համաձայն՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթյուն, կար պայմանական 6 տուժած: Պայթունի հետևանքով հրդեհ էր բռնկվել բեմում:

Տագնապի ազդանշանով անմիջապես դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմը, ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունը, աղետների բժշկության կենտրոնի խումբը, ինչպես նաև 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Կազմակերպվում է թատրոնի շենքից աշխատակիցների և քաղաքացիների տարահանում: Շնաբանական խմբերն իրականացնում են հետախուզություն, ծավալվում է նաև բժշկական տեսակավորման կետ: Մարտական հաշվարկներն իրականացնում են հրդեհաշիջում: Դեպքի վայր ժամանած Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները՝ երթևեկության սահմանափակում և հասարակական կարգի պահպանություն, տուժածների տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություններ, կոմունալ-էներգետիկ համակարգերի վերականգնում, ջրամատակարարման վնասված համակարգերի վերականգնում և հրշեջ մեքենաների ջրամատակարարում, գազամատակարարման դադարեցում, վնասված հատվածների վերականգնում և վթարային լուսավորութան ապահովում, էլետրամատակարարման վնասված տեղամասերի վերականգնում:

ՀՀ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները. հայտարարվում է «հրդեհի» մարում:
Ուսումնավաժության ընթացքին հետևում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Վերջինս բավարար գնահատեց ուսումնավարժությունը՝ կարևորելով այդօրինակ վարժանքների դերն անձնակազմերի փրկարարական և հրդեհաշիջման հմտությունների կատարելագործման հարցում:

[smartslider3 slider=85]