Search
Close this search box.

Ինչ ցանեց, այն էլ հնձեց. աշխատանքից ազատվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվել է աշխատանքից.  «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից»,-նշված է հաղորդագրությունում:

Աշխատանքից հենց այնպես ոչ-ոք չի ազատվում:  Վերջին շրջանում բավականին լարված են Արտակ Հանիսյանի և Տարոն Մարգարյանի հարաբերությունները: Խնդիրն այն է, որ Արտակ Հանիսյանը Երևանի ավագանու ընտրություններին աշխատել է Տարոն Մարգարյանին դեմ, ավելի ճիշտ՝ նրա աներձագ  Ռոբերտ Սարգսյանի մրցակից՝ Միհրան Պողոսյանի օգտին է ավելի շատ ձայներ բերել: Ներկուսակցական պայքարում, փաստորեն, Տարոն Մարգարյանին հաջողվեց իր ճանապարհից հեռացնել Արտակ Հանիսյանին` ազատելով նրան աշխատանքից:

Այս կերպ նաև Տարոն Մարգարյանը մեսիջ է ուղարկում՝ հասկացնելով, որ Երևանի մասշտաբով ինքն է որոշումներ ընդունողը, իսկ իր կամքին հակառակ գնացողները կարժանանան նույն բախտին, և այստեղ ներկուսակցական կլանի ներկայացուցիչներն անգամ ոչինչ անել չեն կարող:

ArmLIfe.am