Search
Close this search box.

Պարոն Սիմոնյան, ԵՊՀ-ն ֆուտբոլի թիմ չի. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արամ Սիմոնյանը դժգոհ է, որ ԵՊՀ «թիմը» միասնական չէ։
Պարոն Սիմոնյան, ԵՊՀ-ն ֆուտբոլի թիմ չի, որ միասնական լինի, այդտեղ, հույս ունեմ, անհատներ են հավաքված, եւ այդ անհատներից յուրաքանչյուրը կարող է մեկ այլ ԵՊՀ-ականից տարբերվող կարծիք ունենալ։ Եվ կարծիքները որքան շատ տարբեր լինեն, այնքան ավելի լավ՝ ԵՊՀ-ի համար։
…Միայն սրա համար պարոն Սիմոնյանը չպետք է ԵՊՀ ռեկտոր լինի, որովհետեւ էս մարդը լռվել մնացել է սովետական պալիտբյուրոյի «ադաբրյամսի» մատույցներում։