Search
Close this search box.

Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Երևանում. տան բակում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դին. կրակել են սրտին և ոտքին

Այսօր՝ մարտի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցի 32 տան բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են 50-ամյա Արմեն Փարսադանյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից՝ մեկը՝ սրտի, մյուսը՝ ոտքի մասում ստացած վնասվածքներից։

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է Սարկավագի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արմեն Մուրադյանին, ով սպանվածի հարևանն է։