Search
Close this search box.

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին այցելած 4-ամյա Մարին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ ընդունեց 4-ամյա Մարի Սահակյանին: Փետրվարի 21-ից համացանցում տարածվել է փոքրիկ Մարիի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ աղջնակը պատմում է Նիկոլ Փաշինյանին հանդիպելու երազանքի մասին: Armdaily.am-ի հետ զրույցում փոքրիկ Մարիի մայրը՝ Գոհար Առաքելյանը պատմեց, որ Մարին շատ է սիրում Նիկոլ Փաշինյանին, և նրա ամենամեծ երազանքը ծննդյան օրը՝ մարտի 1-ին վարչապետին հանդիպելն է եղել:
«Որոշեցինք տեսանյութ նկարել, որտեղ Մարին կասի, թե ինչքան է սիրում Նիկոլ Փաշինյանին: Տեսանյութում աղջկաս մտքերն են եղել, ես ոչինչ չեմ սովորեցրել իրեն»,-ասաց Գոհար Առաքելյանը: