Search
Close this search box.

Նախապատրաստվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Թե երբ է նախատեսվում անցկացնել հանդիպումը, խոսնակը չի մանրամասնել, բայց ասել է, որ կազմակերպչական աշխատանքը շարունակվում է: Նշենք, որ մինչ այս երկու երկրների ղեկավարների շփումները եղել են զրույցի, ոչ թե հանդիպման պաշտոնական ձևաչափով: Մինչև հիմա այդպիսի երկու ոչ պաշտոնական հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև: Աղբյուրը՝ shantnews.am