Search
Close this search box.

Պետությունը խրախուսում է զինծառայությունից խուսափածների վերադարձը հայրենիք

«Մեր երկիրը հասնելու է այնպիսի հեղինակության, որ տղա երեխան ծառայի զինված ուժերում»-,  լրագրողների հետ զրույցում այսօր ասել է    ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինիս կարծիքով  ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները պետք է գիտակցեն ,որ ծառայության անցնելը  որպես Հայաստանի քաղաքացի ցանկալի է և անհրաժեշտ ։

Անդրադառնալով  բանակում չծառայած եւ 27 տարին լրացած քաղաքացիների՝ գումարի դիմաց  քրեական պատասխանատվությունից ազատվելուն, Քոչարյանը նկատեց, որ  այդ օրինագծով  իրավունք է ընձեռնվում արտերկիր հեռացած՝ ծառայությունից խուսափած անձանց վերադառնալ հայրենիք։

Քոչարյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ չծառայելու պատճառով Հայաստանը լքած  քաղաքացիները  վերադառնան  և մասնակցեն երկրում տեղի ունեցող փոփոխություններին ու գործընթացներին, որի համար կառավարությունը նպատակ ունի գտնել ֆունդամենտալ լուծում։ Նա նաև հավելեց, որ բանակից խուսափելը պետք է  լինի անհնար ,իսկ ծառայելը պատվաբեր։

Հիշեցնենք,որ օրենքն ընդունվել է դեռեւս 2003թ.-ին։ Առ այսօր սահմանված կարգով վճարում է կատարել  և քրեական հետապնդումից ազատվել  27 տարին լրացած  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի։Այդպիսով ՀՀ ՊՆ  հատուկ հաշվեհամարին փոխանցվել է  11մլդ 81մլն  46հազ 100 ՀՀ դրամ։