Search
Close this search box.

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը կոչ է անում ակտիվ մասնակցել Մարտի 1-ի երթին

2008թ-ի մարտի 1-ի ոճրագործությունը վերստին ի ցույց դրեց, որ առաջին հայացքից իշխող կլանի նշանակետն ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչներն էին, այդ թվում՝ մեր կուսակցությունը, որից առգրավեցին նաև կենտրոնական գրասենյակը, բայց իրականում նրանք սարսափում էին ժողովրդից և դա էր պատճառը, որ մայրաքաղաքի կենտրոնը վերածեցին պատերազմի դաշտի՝ նպատակ ունենալով վերջնականապես կոտրել ժողովրդի ողնաշարը։ Մարտի 1-ի պահանջատերը ողջ հայ ժողովուրդն է։

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի դրսևորած քաղաքական կամքը՝ ամբողջական բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մարտի 1-ի ոճրագործներին, միաժամանակ մտահոգված ենք ՀՔԾ-ի, դատախազության և մնացած իրավապահ համակարգի կողմից իրականացվող հնից շարունակվող իներցիոն գործելաոճը և անհասկանալի է մարտի 1-ի հիմնական դերակատարներ՝ Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի և մնացած դահիճների գործում չներկայացվելու իրողությունից։

Մենք դատապարտում ենք  Մարտի 1-ի հիմնական գաղափարախոսի՝ Ռոբերտ Քոչարյանի ազգադավ կեցվածքը, որը իր կաշին փրկելու համար շարունակում է սեպ խրել հայ ժողովրդի մեջ։

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը կոչ է անում ժողովրդին ակտիվ մասնակցել Մարտի 1-ի երթին և պահանջել առանց բացառության բոլոր հանցագործներին ենթարկել պատասխանատվության։

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցություն