Search
Close this search box.

Գյորմամիշները նստել` գյորմամիշություննից են խոսում. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գյորմամիշները նստել, գյորմամիշություննից են խոսում… և պարզապես անամոթից վերածվել եք անբարոյականի…

Տարբեր տրամաչափի դեգրադացված մոլորյալներ գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում հիշեցնում են իրենց անորակ գոյության մասին, այդ գրառումները օր-օրի նմանվում են ծերունական զառանցանքի: Նրանց ՛՛թիրախում՛՛ շատ հաճախ վարչապետն է ու նրա տիկինը.՛՛Խոցելիության՛՛ ժանրը մոտավորապես այսպիսինն է`ինչու է Նիկոլը կարմիր գույնի փողկապ կրում, իսկ ինչու են կոշիկները սև կամ վերնաշապիկը սպիտակ, պատկերացնում եք, հանդիպումների է գնում ուղղաթիռով կամ էլ նրան ուղեկցող ավտոմեքենայի անվդողերը ինչու են արծաթագույն և ոչ կապույտ;
Ընդունեք, որ սա ցնդաբանություն է: Բայց Էլ ավելի ցավալի է, որ նման ցնդաբանները ՛՛պաշարել են՛՛ նաև երկրի վարչապետի ընտանիքի անդամներին, մասնավորապես նրա տիկնոջը` մազերի հարդարանքից և գույնից սկսած մինչև կաբլուկի ձևը դարձնում են հանրային քննարկման նյութ՝ ամենաստոր եղանակներով: Ստացվում է, որ պետության ղեկավարն ընդհանրապես չպետք է հագուստ կրի և պետք է հրաժարվի բոլոր տեսակի ծառայություններից, աշխատանքի պետք է գնա երթուղայինով և այլն, և այլն… իսկ կինը պետք է իրանցի կանանց նման հիջաբ կրի կամ հրաժարվի իր ամուսնուց:
Ասացեք, խնդրեմ, հիմա ով է գյորմամիշը…
Վարչապետը և առհասարակ ցանկացած պաշտոնյա, բացի պաշտոնյա լինելուց, նախ մարդ է՝ ով ունի ընտանիք, անձնական կյանք ու ընտանեկան բազմաթիվ խնդիրներ:

Հ.Գ. Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել կամ անվանարկել, բայց երբեք չեմ կարող մոռանալ բոթազներով կոստյումավորներին: Եվ առհասարակ որոշ գյորմամիշներ թող իրենց անցյալը սրբագրելու համար գյորմամիշությունից չխոսեն…
Այս հեղափոխությունը իր բնույթով թավշյա էր, իսկ բովանդակությամբ ուղղված էր գյորմամիշների դեմ, ովքեր քսան տարի ուտում-խմում-հագնվում-պճնվում-վուայաժներ անում-դիզում ու չէին կշտանում: Հիմա պարզ է չէ գյորմամիշներն ովքեր են եղել և դեռ շարունակում են մնալ այդպիսին, որովհետև կարմիր կովը կաշին երբեք չի փոխում: