Search
Close this search box.

Փաստաբանական գրասենյակում բացահայտ հափշտակել է 39-ամյա կնոջ դրամապանակն ու փախել

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.10-ին, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Միչուրինի փողոցից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 54-ամյա Տիգրան Վ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարզվել է, որ Տիգրան Վ.-ն նույն օրը՝ ժամը 12.00-ին, Միչուրինի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում բացահայտ հափշտակել է 39-ամյա Արմինե Կ.-ի դրամապանակը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Կատարվում է հետաքննություն: