Search
Close this search box.

ԵՄ երկրները լռում -նստում են. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկա պահին աշխարհում ամբողջովին անկախ պետություններ չկան:

«Լիովին անկախ պետություններ աշխարհում գոյություն չունեն, ժամանակակից աշխարհը փոխկախվածությունների աշխարհ է», -Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ՌԴ ղեկավարը:

Պուտինն ուշադրություն է հրավիրել նաև Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Նրա կարծիքով՝ «Եվրախորհրդարանն ավելի շատ որոշումներ է ընդունում, որոնց կատարումը պարտադիր է բոլոր անդամների համար, քան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը», որը նման որոշումներ էր ընդունում խորհրդային հանրապետությունների համար:

«Սա, ինչ է, կախվածություն չէ՞: Թեև ԵՄ երկրները չեն ցանկանում իրենց մոտ ամերիկյան հրթիռներ տեղակայել, բայց լռում-նստում են»,- հավելել է Պուտինը: