Search
Close this search box.

«Հրապարակ». Մարզպետների փոփոխություն կլինի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրկին քաղաքական օրակարգում է մարզպետների փոփոխության հարցը։ 2018-ին ընդառաջ Սերժ Սարգսյանը ծրագրում է ամրացնել իր դիրքերը նաեւ մարզերում։ Խոսվում է, որ հեռացողների շարքում է նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որի անունը շրջանառվեց «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանության առիթով։ Նույնիսկ փոխարինողի անունն է շրջանառվում՝ փոխոստիկանապետ լոռեցի Անուբախ Համբարյան։ Այս թեկնածությանը կողմ կլինի նաեւ Լոռվա մարզի «ասողը»՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որին Համբարյանի հետ վաղեմի մտերմություն է  կապում»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: