Search
Close this search box.

Ներքին Դվինի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին

Արարատի մարզի Ներքին Դվին համայնքի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին: Նրանք պահանջում են վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Նրանց խոսքով՝ վատ ճանապարհների պատճառով չեն կարողանում բերքը տեղափոխել:

Գյուղացիները պահանջում են կառավարությունից ասել՝ երբ են վերանորոգելու ճանապարհները: