Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ դատարան

«Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը դեկտեմբերի 21-ին, դատարանի որոշմամբ, փոխարինվեց 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակվելով և այն ուղեկցվեց բողոքի ակցիաներով։