ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
Ընտրողների ձայները նաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն – 8530 ընտրող կամ 0.68%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 48 811 ընտրող կամ 3.89%
«Իմ քայլը» դաշինք – 884 456 ընտրող կամ 70.43%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80 024 ընտրող, 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6456 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4122 ընտրող, 0.33%
«Մենք» դաշինք – 25 174 ընտրող, 2.00%
«Օրինաց երկիր» կուսակցություն – 12 389 ընտրող, 0.99%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն – 22 862 ընտրող, 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 103 824 ընտրող, 8.27%
ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: