Search
Close this search box.

Ներսում աշխատում են, որ Աշոտյանի գլխից մազ չպակասի

ԱԺ լրատվության և հասարակայնության վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան։
Պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Լենա Նազարյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այստեղ ուշագրավն այն կազմն է, որը մեկնում է հարևան երկիր: Դեռ ժամեր առաջ Արմեն Աշոտյանը Բաքվում թեյ էր խմում ու մԵկ էլ հանկարծ հայտնվում է հարևան մյուս երկրում` Վրաստանում, չլինելով հայ-վրացական միջխորհրդարանական խմբի կազմում : Ընդհանուր առմամբ սեպտեմբերը Աշոտյանի համար գործուղումների բուռն ամիս էր.
Սեպտեմբերի 4-5-ը Աշոտյանը Կոպենհագենում մասնակցեց Եվրոպական, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության խնդիրները թեմայով կոնֆերանսին, այնուհետև՝ սեպտեմբերի 8-ին Աշոտյանը, չլինելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Պորտուգալիայում մասնակցեց ԵԽԽՎ կոնֆերանսին, որի թեման Սփյուռքի հետ համագործակցությունն է: Ապա մեկնեց Ստրասբուրգ, որտեղ մասնակցեց Եվրանեսթի բյուրոյի նիստին: Այնուհետև Բաքու՝ ուր Աշոտյանը մասնակցեց Եվրանեսթի կողմից կազմակերպվող Կանանց առողջության և գենդերային հավասարության խթանման համաժողովին: Այնտեղից ՀՀԿ-ական պատգամավորը աճապարեց Վրաստան, իսկ արդեն հոկտեմբերին դարձյալ ԱԺ պատվիրակության կազմում Արմեն Աշոտյանը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովին՝ չլինելով հայկական պատվիրակության անդամ: Փաստորեն՝ ի դեմս Աշոտյանի, ունենք միգրանտ պատգամավոր, ով զօր ու գիշեր աշխատում է դրսում, որ ներսինների համար ինչ-որ բան լավ լինի, իսկ ներսիններն էլ զօր ու գիշեր աշխատում են, հարկեր վճարում, որ Աշոտյանի գլխից մազ չպակասի ու հանգիստ պետությունից պետություն գնա:

ArmԼife.am