Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են. Ինչպե՞ս է հեռախոսազրույցը հայտնվել Yerevan.today-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են:

Ինչպես հայտնի է, նախաքննու­թյունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզար­կություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր:

Սակայն հան­րությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին, թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում:

Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունն ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռ­քում՝ կրիչի վրա են ներբեռնել և անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: