Search
Close this search box.

Արմեն Մարտիրոսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մեր քաղաքացիները հստակ և աներկիմաստ պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն ուղերձին, որով կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը եղավ ոչ թե որևէ միտինգում բացականչություններով, այլ հստակ քվեարկությամբ: Որևէ մեկ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ: Ժառանգություն կուսակցությունը միշտ նշել է, որ արտահերթ ընտրությունը անհրաժեշտություն է, և որ այն պետք է անցկացնել օր առաջ: Անհրաժեշտությունը առաջին հերթին պետք է պետական շահի տեսանկյունից: Ուստի, բոլորս դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ…