Search
Close this search box.

Ուղերձ Հայաստանին ԱՄՆ պետքարտուղարից

Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ ենք մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով: Այս մասին ասվում է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

«Մենք վճռական ենք Հայաստանում ժողովրդավարությունն առաջ տանելու ու վստահելի և թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու հարցում: Շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանն ու միջազգային խաղաղարար առաքելություններին ձեր նվիրվածության համար: Բարձր ենք գնահատում այդ ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անկախության 26-ամյակի կապակցությամբ: Ակնկալում ենք, որ դեռ երկար տարիներ կշարունակենք Հայաստանի ու այդ երկրի ժողովրդի հետ բարեկամությունն ու համագործակցությունը», ասվում է Թիլերսոնի շնորհավորական ուղերձում: