Search
Close this search box.

Բանակում հայտնաբերվել է 10 000 անորակ վարտիք. հարուցվել է քրգործ

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին  համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։