Search
Close this search box.

Արա Պապյանն ավագանու ընտրությունների վերաբերյալ հստակ առաջարկով է հանդես գալիս

Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քանի որ առաջիկայում թևակոխելու ենք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների փուլը, ապա ունեմ հստակ առաջարկ:

Հավակնորդ դաշինքներն ու կուսակցությունները պետք է հանդես գան ոչ թե ընդհանուր խոսոտումներրով, այլ հստակ ծրագրերով:

Քչերը գիտեն, որ ես իմ առաջին մասնագիտությամբ եղել եմ զինվորական: Զինվորական ռազմի դաշտում ու պատերազմի ժամանակ: Այդ վիճակում լոլոները չէին կարող ընդունելի լինել, ուստի մենք մեր ռազմական ծրագրերը կազմում էինք հիմք ընտունելով առնվազն չորս պահանջ՝

1. Ի՞նչ պետք է անել:
2. Ի՞նչ միջոցներով պետք է անել:
3. Ի՞նչ ժամանակահատվածում պետք է անել:
4. Ո՞վ է գործողության պատասխանատուն:

Քանի որ քաղաքական պայքարն էլ կռիվ է խաղաղ միջոցներով, ապա հավակնորդները ևս իրենց ծրագրերը պետք է կազմեն՝ հիմք ընդունելով, առնվազն, վերոհիշյալ պահանջները: Առանց դրանց ցանկացած ծրագիր, ինչպես ասված է մի շատ հայտնի գրքի մեջ, քամի է ու ատամների կրճտոց: