Search
Close this search box.

Եթե «Սասնա ծռեր»-ը դատապարտվեն, ուրեմն Սերժ Սարգսյանը չի հեռացել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները չպետք է դատապարտվեն։

««Սասնա ծռեր» խմբի անդամները չպետք է դատապարտվեն, իսկ եթե դատապարտվեն, մենք կհասկանանք, որ Սերժ Սարգսյանը չի հեռացել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիսյանը։

Նա նաև ասաց, որ խմբի անդամներից երեքը Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, շարունակում են մնալ անազատության մեջ և նրանք նույնպես պետք է «անհապաղ ազատ արձակվեն»։