Search
Close this search box.

Փաշինյանի նոր նշանակումը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Փաշինյանի որոշմամբ` Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի (Քրիստինե Գրիգորյանի-խմբ.) տեղակալ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։