Search
Close this search box.

Արցախում հանելուկային սպանությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ

Մարտական խաչի ասպետ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը Երկիր Մեդիային տված վերջին հացազրույցից հետո բացում է մի շարք փակագծեր.մասնավորապես Բադասյանը ասում է, թե Արցախում պետական բոլոր հանցագործությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դրա հետևանքով բանակը 2016 թվականին կռվում էր 1980-ականների զենքերով.

«Հայ ժողովուրդը թյուր կարծիք ունի Քոչարյանի՝ բանակին մասնակից լինելու հանգամանքի վերաբերյալ։ Քոչարյանը ոչ մի պաշտպանության, որպես ռազմիկ, չի մասնակցել։ Օրինակ՝ Արթուր Մկրտչյանը սկզբում եղել է զինվոր, եղել է դիրքապահ, եղել է շտաբի պետ, ապա ընտրվել է պատգամավոր ապա նաև Գերագույն խորհրդի նախագահ։ Նա նաև Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից է։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը շարժման մեջ է մտել սովետական ԿԳԲ-ի միջոցով՝ շեղելու շարժման ուղղությունը, և շեղել է։ Նա երբևէ ձեռքն ավտոմատ բռնած և դիրքապահ եղած չկա։ Իր կառավարման շրջանում՝ իր թիմի հետ միասին, կոտրել է ժողովրդի կամավորության սկզբունքը, որի վերաբերյալ ունենք բազմաթիվ փաստեր։ Քոչարյանն իր անարդար վերաբերմունքով բանակը միշտ տարել է հետընթացի, ինչպես, օրինակ, իր կառավարման 10 տարիների ընթացքում, ինքը ոչ մի արդյունք բանակում չի տվել։ Ընդհակառակը՝ մենք ունենք փաստեր, թե ինչպես են բանակում ծայր առել անարդարություններն ու կամայականությունները։ Բոլոր այն վայ գեներալները, որոնք թաթախված են կաշառակերության և կոռուպցիայի մեջ, իր ժամանակաշրջանում և իր կողմից աճեցվածներն են։ Արցախում պետական բոլոր հանցագործությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դրա հետևանքով բանակը 2016 թվականին կռվում էր 1980-ականների զենքերով, այն զենքերով, որը մենք ունեինք 1994 թվականին՝ Արցախյան պատերազմի ավարտին։ Այսինքն՝ Քոչարյանը բանակը չի զինել։ Նա միլիարդներ ունի, ու թող չսպառնա Եվրոպական դատարանով, որովհետև կարծում եմ՝ գործը Եվրադատարան չի հասնի, քանի որ միայն «Մարտի 1»-ը չէ։ Արցախում հանելուկային պայմաններում կատարված գրեթե բոլոր սպանությունները շաղկապված են Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հետ, և այդ ամենը բացահայտվելու է։ Ռոբերտ Քոչարյանի տեղը միայն բանտն է, և նա իրեն ապահով կզգա միայն բանտում»։