Search
Close this search box.

Կարկանդակասեր նախկին ռեկտորի նոր «հոդվածը» և ազատության «գինը». Գագիկ Համբարյան

Շիրակի մարզի դատախազությունից «Ասպարեզ»-ին տեղեկացրել էին, որ դեռ հուլիսին ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող շենքերից մեկում 2018 թ-ի հունվարից մայիս ամիսներին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը կարկանդակի և բուլկու ապօրինի արտադրամաս էր բացել,որի արդյունքում բուհին պատճառվել է խոշոր չափերի ֆինանսական վնաս…
Վերջապես ՊԵԿ-ի բացահայտումների արդյունքում Սահակ Մինասյանի դեմ հարուցվել է երրորդ քրեական գործը՝ՔՕ-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիներով՝Խոշոր չափերի յուրացում և վատնում…
Կարկանդակասեր Սահակ Մինասյանի ապօրինի գործնեության փաստը հաստատել են համալսարանի գլխավոր հաշվապահը և ֆինանսիստը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել են,որ տեղյակ չեն եղել այդ արտադրամասի գործնեությունից…Սակայն տարօրինակն այն է, որ այդ երկու «անտեղյակները» չեն թաքցրել, որ կարկանդակի և բուլկու ապօրինի արտադրամասի 4 աշխատակիցներ աշխատավարձ են ստացել բուհի բյուջեից,ինչպես նաև համալսարանն է վճարել Մինասյանի արտադրամասի ծախսած էլեկտրաէներգիայի և բուլկու և կարկանդակի պատրաստման համար հումքի գումարները…
Հավելեմ,որ մինչ այս քրեական գործը Սահակ Մինասյանի դեմ ևս երկու քրեական գործ է հարուցվել՝308.1 և 314 հոդվածներով…
Չնայած այն փաստին,որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի դեմ արդեն երրորդ քրեական գործն է հարուցվում, Շիրակի մարզում իրավական հեղափոխությունը դեռ չի մուտք գործել. կրթական գործի Կոլումբոս Մինասյանին մեր իրավապահները չեն կալանավորում…Ավելին,բուհին ահռելի ֆինանասկան վնասներ պատճառելու համար նախաքննությունը դեռ շարունակվում է,որի վերջը դեռ չի երևում,իսկ համալսարանի ռեկտորի ՊԿ-ն ստիպված է տոկոսով գումար վերցնելու առաջարկով հանդես գալ,քանի որ բուհը չի կարող կատարել իր առջև եղած ֆինանսական պարտականությունները…
Դավադրությունների տեսության սիրահար նախկին ռեկտորը շարունակում է ՀՀԿ գրասենյակում հյուրեր ընդունել՝ՇՊՀ-ի իր ֆան-ակումբի ներկայացուցիչներին, ԱԺ պատգամավորներին,ինչպես նաև հաճախակի հյուր գնալ Արթիկի տարածաշրջանի գյուղերից մեկը,որտեղ իր հայրական տանը ամառային արձակուրդներն է անցկացնում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը…Սահակ Մինասյանը ԴԵՌ շարունակում է ազատության մեջ մնալ՝հմպտորեն օգտագործելով տարիների ընթացքում «նվերների միջոցով» ձեռք բերված կապերը…Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այն փաստը,որ ՇՊՀ-ին մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս հասցրած անձը, որի դեմ այս պահին երեք քրեական գործ կա հարուցված գտնվում է ազատության մեջ…

Գագիկ Համբարյան