Search
Close this search box.

Արկադի Անդրեասյանը որակազրկվեց 2 տարով

Այսօր տեղի ունեցած` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստում որոշվեց ՀՀ Բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Արարատ» – «Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի կապակցությամբ «Արարատ»-ի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին որակազրկել 2 տարով, ակումբին տուգանել 250.000 դրամով, ինչպես նաև «Գանձասարի» հետ խաղում գրանցել տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով։

«Արարատ» – «Գանձասար-Կապան» խաղի վերջնամասում մրցավարը Արկադի Անդրեասյանին հեռացրել էր տեխնիկական գոտուց, սակայն նա չէր հեռացել, իսկ մրցավարը ավարտել էր հանդիպումը։