Search
Close this search box.

«Ժողովուրդ» Ո՞րն է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին նշանակելու չափանիշը. ՔԿ ծառայությունում զարմացած են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել: ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որևէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը:

Ի դեպ, կարծիք կա, որ նրան այդ պաշտոնին նշանակել են, որովհետևեւ նախկինում իշխանական որևէ կլանի անդամ չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: