Search
Close this search box.

«Փաստ». Լիցենզավորման գործակալության պետը մոտ 160 հազար ԱՄՆ դոլար է հայտարարագրել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը նախորդ տարի 15 միլիոն ու 11 միլիոն 936 հազար դրամի չափով փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Նրա դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 18 միլիոն դրամ, 80 հազար ամերիկյան դոլար ու 35 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 14 միլիոն 568 հազար դրամ, որից 9 միլիոն 568 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: