Search
Close this search box.

Լևոն Հայրապետյանը կշարունակի խաղալ «Ալաշկերտ»-ում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրել կազմը:

Բարձրագույն խմբի մեկնարկից և Եվրոպայի լիգայի որակավորման փուլից առաջ թիմին է միացել Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը: Այս մաս ին տեղեկացնում է ակումբի կայքը:

29-ամյա ձախ եզրայինը նախկինում հանդես է եկել գերմանական «Համբուրգ»-ի երկրորդ թիմում, լեհական «Լեխիա»-ում և «Լոձ»-ում, չեխական «Պրիբրամ»-ում, իրանական «Փայքան»-ում և Երևանի «Փյունիկ»-ում:

Լևոն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 (3 խաղ) և Մ-21 (6 խաղ, 1 գոլ) հավաքականները, 1 գոլ է հեղինակել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 39 հանդիպումներում` գրավելով ԱՄԷ-ի թիմի դարպասը: