Search
Close this search box.

Ինչո՞վ է վտանգավոր ամռան շոգին պաղպաղակ ուտելը

Քյոլնի համալսարանի աշխատակիցները բացատրել են, թե ինչ բացասական գործոններ կարող են ազդել ամռան շոգին պաղպաղակ ուտող մարդկանց առողջության վրա: Գիտնականների խոսքով՝ հետեւանքների մեկը կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:

Բանն այն է, որ պաղպաղակը գրգռում է քիմքը եւ սառեցնող արդյունք ունենում: Արդյունքում ուղեղ տաք արյուր է հասնում: Արյան հոսքի արագ փոփոխությունը կարող է հանգեցնել գլխացավի:

Բացի այդ՝ շնչուղիների կտրուկ սառեցումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել վիրուսների եւ բակտերիաների համար, ինչը կարող է տարբեր հիվանդությունների հանգեցնել: Նշվում է, որ թույլ իմունիտետի դեպքում ամռան սեզոնին կարող է մեծանալ քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը: