Search
Close this search box.

Կոտայքի մարզում 72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին, կան վիրավորներ

Սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու նրա ուղևորուհին՝ Մաիսիսի բնակչուհի՝ 49-ամյա Սուսաննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր նախ տեղում են առաջին բժշկական օգնությունը ցուցաբերել վիրավորներին, հետո նոր տեղափոխել հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mitsubishi-ի վարորդն է եղել, ով բախվել է իր առջևով ընթացող ավտոբուսին, որտեղ եղել են արաբ տուրիստներ։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։