Search
Close this search box.

«Հրապարակ». Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։

Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ Մ․ Գրիգորյանին է այցելել նաև Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը․ նա ԱԱԾ է գնացել կոստյումով, թիթեռնիկով (բաբոչկայով)։

ԱԱԾ-ում ասել են՝ թերևս բաբոչկան հանեք, բժիշկն ասել է․ «Ոչ, ես միշտ այսպես եմ իմ հիվանդներին այցելում, չեմ կարող»։ Ապա ԱԱԾ-ի բժշկի հետ այցելել է գեներալին։ Ավետյանը գրել է եզրակացություն և համարել, որ իր հիվանդի առողջական վիճակն անհամատեղելի է անազատության հետ։

Մեր տեղեկություններով, այս օրերին խորհրդարանի ղեկավարությունը (ասացին՝ Բաբլոյանը) ևս պատրաստվում է այցելել Մ․ Գրիգորյանին, ապա հնարավոր է՝ որպես բժիշկ, խնդրի փոխել նրա խափանման միջոցը։

Առաջարկ կա տանել «ՑեԲե»՝ դատապարտյալների հիվանդանոց, սակայն Մանվելի կողմնակիցները չեն ցանկանում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կարող են «վնասել» գեներալին։

Ի դեպ, օրեր առաջ Մ․ Գրիգորյանին այցելած Վահրամ Բաղդասարյանն այցելել է նաև մյուս գեներալին՝ Վաչիկ Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին։ Հարցին, թե ինչպես էր, ասել է․ «Դե, նորմալ, ո՞նց պիտի ըլներ»»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: