Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը

Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է Սեւանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին:

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է՝ գրելով. «Ամբողջ օրն ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։
Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։

Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։

Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։