Search
Close this search box.

«Իրատես». Աշնանը հետաքրքիր վերափոխումներ կլինեն. 60 տոկոս «խփած» ՀՀԿ-ն մեծ նվաճում կհամարի 10-15 տոկոսը

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձևում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Իսկ այդ ընտրությունները որքան ուշ լինեն, այնքան լավ ՀՀԿ-ի համար: Մեր տեղեկություններով, աշնանը հետաքրքիր վերափոխումներ են հնարավոր նախկին իշխող կուսակցությունում՝ նոր մոտեցումներով ու որակով կներկայանան հասարակությանը: Անշուշտ, ՀՀԿ-ում հույս չունեն, թե նախկինի պես 60 տոկոս «կխփեն», բայց մեծ նվաճում կհամարեն նույնիսկ 10-15 տոկոս վաստակելը:

«Չի կարող այս երկրի ակունքում կանգնած ուժն այդքան հեշտ կորչել-գնալ:

Ի վերջո, ԱԱԾ-ի բացահայտումների «հերոսները» ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Ո՛չ Սերժ Սարգսյանի եղբայրները, ո՛չ թիկնազորի պետը, ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ էլ Արա Վարդանյանը Հանրապետական կուսակցության անդամներ չեն, ինչո՞ւ պիտի նրանց մեղքը ողջ կուսակցության վզին փաթաթեն, ինչո՞վ են մեղավոր ազնիվ կուսակցականները»,- իր վրդովմունքը փոխանցեց մեր զրուցակիցը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: