Search
Close this search box.

Տարոնը սպասում էր Նիկոլի տղու բանակի քեֆին գնար, նոր հրաժարական տար, բայց չէին կանչել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, ֆեյսբուք սոցիալական ցանցը սկսեց ակտիվ արձագանքել։

Ստյոպա Սաֆարյան

« Ե՛ւ ծիծաղելի, և՛ լացելու է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի վրա կայֆ են բռնում ու ոգևորված են նրանք, ովքեր 2012-ին, ոչ 2013-ին, ոչ 2017-ին Ավանում ու Երևանում տեղի ունեցած ընտրություններում ոչ ձայն ու ծպտուն են հանել, վստահ եմ՝ շատուշատերը ձայն են տվել նրան ու ՀՀԿ-ին /հո Երևանի ընտրատեղամասերում և քվեատուփերում մեր տեսած խմբերով ընտրողներն ու տրցակներով քվեաթերթիկները Մարս մոլորակից չէին բերվել/, դե չասեմ, Ավանում մղված դաժան մարտերին չեն էլ մասնակցել, ինչպես իմ ճանաչած լիքը դուխով քաղաքացիներ: Տհաճ է տեսնել ժողովրդական ասացվածքը գործողության մեջ՝ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Արա, Թողեք Խփեմ “դուխով” վիճակներ…. Հիշեցի, որ ՀՀԿ-ի տասովչիկները, ձայնաբերները ապրիլի 23-ին Երևանի փողոցներում, այդ թվում՝ մեր մասիվում առաջարկում էին “խմել հաղթանակի համար»…

«Վերջապես Տարոնը հրաժարական տվեց: Էն երգը միացրեք՝ աշխարհը իմն ա, աշխարհը իմն ա…»
«Տարոնը սպասում էր Նիկոլի տղու բանակի քեֆին գնար, նոր հրաժարական տար, բայց չէին կանչել»:

Հրաչուհի Փալանդուզյան

«Կարևոր չէ, թե ովքեր են հրաժարական տալիս: Կարևոր է, թե ովքեր են նրանց փոխարինելու»։

Արթուր Հայրապետյան

«Տարոն, պնչներովդ գալիս ա։ Էն, որ ես քաղաքապետի ընտրության օրը արդարության համար տանջվեցի, բայց խարդախությամբ դու հաղթեցիր, ձեռիդ տակի՝ դոշ ծեծող կնանիքդ էլ “հաղթանակ” էին տոնում, ասացի՝ պնչներովդ կգա՝ եկավ.. կե’ր-ե’ք։ Ամենահավես պահը, երբ զանգում են ինձ ու ոգեւորված ինձ են շնորհավորում»։