Search
Close this search box.

ՖՈՏՈ. Համացանցում գտել են Ռիհաննայի «նմանակին»

23-ամյա հնդկական մոդել ռենե Կուջուրը արտաքինով նման է հայտնի երգչուհի Ռիհաննային: Նրա խոսքերով՝ մուգ մաշկով մոդելներին դժվար է հնդկաստանում աշխատանք գտնելը, սակայն աստղի հետ նմանությունը փոխել է Ռենեի նկատմամբ վերաբերմունքը և օգնում է նրան կարծրատիպերի դեմ պայքարում:

«Լուսանկարիչներն ասում էին իրենց հաճախորդներին, որ ես նման եմ Ռիհաննային: Այդպես ավելի հեշտ է նրանց համոզելը: Ոչ ոք չէր կարող հերքել, որ Ռիհաննան հրաշագեղ է: Ռիհաննան արդեն ապացուցել է մարդկանց, որ սեքսուալ է ու գեղեցիկ, և Արևմուտքը հիանում է նրանով: Եթե ես նման եմ երգչուհուն, ինչպես կարող եմ ես գրավիչ չլինել: Ահա թե ինչպես է աշխատում մեր բանականությունը: Ես չգիտեմ,թե ինչ էի անելու առանց Ռիհաննայի»,- հայտարարել է Ռենե Կուջիրը:

Աղջկա կարծիքով՝ իր նմանությունը աստղի հետ օգնում է ընդլայնել գեղեցկության ընկալումը հնդկական հասարակության մեջ:

 

  •  1