Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՀԿ գրասենյակում մարդ չկա՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ կուսակցության գրասենյակը դատարկ է, եւ ՀՀԿ-ականները այլեւս չեն գնում գրասենյակ:

Ըստ մեր աղբյուրի՝ նույնիսկ այն ժամանակ, երբ գրասենյակ է այցելում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, գրասենյակում գրեթե մարդ չի լինում, մինչդեռ նախկինում նրա այցերից առաջ նույնիսկ ասեղ գցելու տեղ չկար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: