Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Իսրայելի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Վերջին շրջանում Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, տուրիստների քանակն աճել է, իսրայելական ավիաընկերություններից մեկը՝ հայկական ինքնաթիռներին զուգահեռ, շաբաթը մեկ թռիչք է անում, տոմսերն էժան են, և օդանավը միշտ լիքն է։

Իսրայելցիներն ուզում են Հայաստանում տեսնել ամեն ինչ, բայց հատկապես՝ Ամբերդը․ ոչ մի տուր առանց Ամբերդի չի լինում»,- ասաց տուրագենտներից մեկը։

Ինչո՞վ է բացատրվում այդ հետաքրքրությունը, ի՞նչ են անում այնտեղ։ «Շրջում են երկար, ուսումնասիրում, բարձրանում բերդի պարիսպների վրա։ Կան տուրիստներ էլ, որ հետաքրքրված են Հայոց ցեղասպանության հարցերով և գալիս են՝ Ցեղասպանության թանգարան այցելելու»»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: