Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ծնվել է զոհված զինծառայող Խաչատուր Հարությունյանի եղբայրը

Շիրակի մարզում նախօրեին ծնվել է 2016թ.-ի մայիսին զոհված ժամկետային զինծառայող Խաչատուր Հարությունյանի եղբայրը:

Փոքրիկին անվանակոչել են Նարեկ: Նշենք, որ Խաչատուրը տան միակ որդին էր, իրենից փոքր քույր ունի:

Զոհված զինծառայողը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղից էր:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետեւակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարեւելյան (Հադրութ) եւ արեւելյան (Մարտունու) ուղղություններով, որի հետեւանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը: