Search
Close this search box.

Ֆրանսիայում Վան Գոգի կտավներից մեկը վաճառվել է 7 մլն եվրոյով

Նկարիչ Վինսենթ վան Գոգի՝ ստեղծագործական վաղ շրջանում արված կտավներից մեկը 7 մլն եվրոյով վաճառվել է Փարիզում կայացած աճուրդի ժամանակ:

BBC-Ի տեղեկացմամբ՝ «Ձկնորսական ցանցեր նորոգող կանայք» կտավը, որը պատկերում է աշխատող գեղջկուհիների, նկարվել է 1882թ., երբ Վան Գոգը 29 տարեկան էր: Մասնագետներն այն ակնկալում էին վաճառել 3-5 մլն եվրոյով:

Կտավը գնվել է ամերիկացի հավաքորդի կողմից, սա վերջին 20 տարվա մեջ Վան Գոգի՝ Ֆրանսիայում աճուրդի հանված առաջին կտավն էր:

«Կտավն այսքան բարձր գնով է վաճառվել, քանի որ Վան Գոգի աշխատանքները հազվադեպ են հայտնվում աճուրդում: Դրանք կարելի է գտնել միայն մասնավոր հավաքածուներում կամ թանգարաններում»,-նշել է աճուրդավար Ֆրանսիս Բրիեստը: