Search
Close this search box.

Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտությունը կրեց Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարի 3-րդ տուրում:

Մեր շախմատիստն այսօր սեւ խաղաքարերով մրցեց Մագնուս Կառլսենի հետ: Աշխարհի չեմպիոնը բավական ակտիվ սկսեց պարտիան՝ փորձելով տիրել նախաձեռնությանը: Լեւոն Արոնյանը սկզբում բավական հաջող պաշտպանվում էր, սակայն նա հայտնվեց ցայտնոտում եւ ժամանակի սղության պատճառով մի քանի սխալներ թույլ տվեց: Սպիտակների 31-րդ քայլից հետո մեր շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Մագնուս Կառլսենը երկրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 2,5 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում, քանի որ մնացած պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Իսկ ահա Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց եւ միանգամից նահանջեց վերջին՝ 10-րդ հորիզոնական:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունիսի 1-ին մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ:

Այս Բաժնից