Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հնարավորությունը

Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, շարունակում է քննարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հարցը, տեղեկացրել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը.«Այս պահին քննարկումները շարունակվում են, քննարկումը սկսել ենք երեկ երեկոյան, որոնք դեռ չեն ավարտվել: 1-2 օրվա ընթացքում կավարտենք եւ կասենք: Հիմա մենք այդ հաշվարկներն ենք անում, հաշվարկների արդյունքները կհրապարակենք: Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, հնարավոր է փոփոխություն լինի»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ սակագների վերանայման հնարավորությունը վեց ամիսը մեկ է լինում, հետեւաբար, սակագների հնարավոր վերանայումը կլինի օգոստոսից հետո։

Ըստ նախարար Արթուր Գրիգորյանի՝ սակագների բարձրացում չի լինի և քննարկվում է միայն նրանց նվազման հնարավորությունը:

Այս Բաժնից