Search
Close this search box.

Մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,-ասված է գրառման մեջ։

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով ձերբակալվել էր ապրիլի 24-ին, այնուհետև կալանավորվել,  հետախուզման մեջ էր 2016 թվականի հուլիսից, և օրերս ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Կալանավայրից դուրս գալուց հետո նա նշել էր, որ չի դադարեցնելու հացադուլը, քանի դեռ քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել: