Search
Close this search box.

«Ավտոմեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից». վարչապետի հանձնարարականը՝ Օսիպյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց ցույցերի ժամանակ վնասված ավտոմեքենաների և տուժած քաղաքացիների հարցը: Դիմելով ոստիկանապետ Վ. Օսիպյանին՝ ասաց. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ հարձակումներ են տեղի ունեցել և ավտոմեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից: Ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն և, այդ համատեքստում, լուծենք նաև այդ տուժած քաղաքացիների խնդիրը»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հանձնարարելով, որ շատ արագ հայտնաբերվեն ցուցերի ժամանակ ուսանողների նկատմամբ բռնություն գործած անձանց:

Ի պատասխան վարչապետի հանձնարարությանը , ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այս ընթացքում ստացվել է 33 հաղորդում, բոլորը սահմանված կարգով գրանցվել են և ստուգվել. «Ձեր կողմից հանձնարարականի համաձայն այսօր հանրությանը հետաքրքում է ցույցերի ժամանակ բռնություն կիրառած անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Տեղեկացնում եմ, որ մինչև օրս իրականացվել են տվյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու օպերատիվ հետախուզական աշխատանքներ և առաջին արդյունքներն այսօր, մեծ հավանականությամբ, ոստիկանության կողմից կհրապարակվեն»,- ընդգծեց Վ Օսիպյանը: