Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում ցուցարարները ճանապարհը չեն բացում զինվորականների համար

Մի խումբ ցուցարարներ շարունակում են պահանջել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Այս պահին նրանք փակել են Արգիշտի փողոցը։

Ճանապարհը փակած ցուցարարներին զինվորականները խնդրեցին բացել ճանապարհը, որպեսզի գնան, հասնեն իրենց ծառայությանը, բայց ցուցարարները չեն բացում փողոցը։

«Բացեք ճանապարհը, հասնենք ծառայության», — ասացին խաղաղապահ բրիգադի զինծառայողները:

Ցուցարարները, սակայն, մերժեցին նրանց, նշելով. «Սա էլ մեր ծառայությունն է»:

Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում:

Լուսանկարները՝ Գայանե Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից