Search
Close this search box.

«Հրապարակ». ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Փաշինյանի ծրագրին, «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնեն»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։

Ուզում եք երկարաձգե՞լ ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում, կարծում եք՝ Նիկոլի ռեյտինգն անկո՞ւմ կապրի այդ ընթացքում։ «Արտահերթ ընտրությունները լավագույն դեպքում կարող են լինել 1 տարուց՝ հաշվի առնելով ԸՕ-ում Փաշինյանենց հռչակած փոփոխությունները և դրանք միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու հարցը։

Կընկնի այդ ընթացքում Փաշինյանի հեղինակությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ մի շարք կուսակցություններ, այդ թվում և ԲՀԿ-ն, ձեռքերը ծալած չեն նստի, էլ չեմ ասում, որ նոր կուսակցություններ կստեղծվեն, ինչի շուրջ արդեն իսկ բանակցում են»։ Նկատի ունեք Կարեն Կարապետյաններին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՞ն։

Վերջինս կարող է կուսակցություն ստեղծել, բայց այլ անձի ղեկավարությամբ»:

Մանրամասը` թերթի համարում:

Այս Բաժնից