Search
Close this search box.

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը:

Դպրոցի բակում աշակերտները վանկարկում են «Ազիզյան, հեռացիր», իսկ շենքի դահլիճում ելույթով հանդես են գալիս ուսուցիչները: Նրանք նշում են, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ մասնակցել են երթերին, հավաքներին: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել է և թույլ չի տվել դուրս գալ և գնալ երթերի: